Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ մեկուսացած քաղաքացիները մնում եմ գործազուրկ (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-1-12

Հաշմանդամություն ունեցող 118 քաղաքացի պետք է աշխատեր  Ֆինանսների նախարարությունում, մինչդեռ  2016թ  դեկտեմբերի 1-ի դրությամբ   կառույցն   ուներ   ընդամենը այդպիսի 10 աշխատող։ Ընդորում՝  հաշվետու տարվա սկզբին այստեղ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը 91- էր։

Իսկ ահա  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում այս ցուցանիշները շուրջ երեք անգամ գերազանցված են.   Հաշմանդամություն ունեցող անձանց  համար օրենքով  նախատեսված  34 աշխատատեղի փոխարեն հունվարին զբաղեցված են եղել 100-ը, իսկ նոյեմբերին հասել է 119-ի։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ  աշխատանքով ապահովված  է հաշմանդամություն ունեցող 950 քաղաքացի։ «Ես ճիշտն ասած հաճելիորեն կզարմանայի այդ թվի համար, որովհետև նախ նշվում է, որ դա նաև սեզոնային աշխատանք է եղել, այսինքն որոշակիորեն փորձում են ապահովագրել իրենց թե կեղծ տվյալներից, թե կեղծ թվեր ասելուց, որովհետև այն մարդիկ, ովքեր ամենաշատն են մեկուսացած, խոսքը վերաբերում է ֆիզիկական, տեսողական, լսողական, մտավոր առողջության խնդիր ունեցող անձանց, նրանք այսօր շարունակում են մնալ անաշխատանք»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի» գործադիր  տնօրեն Զարուհի Բաթոյանը  Նախորդ տարվա ամփոփիչ ցուցանիշները  դեռեւս չեն հրապարակվել։ Այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչպես  է կատարվել   «Զբաղվածության մասին»  օրենքի պահանջը։  Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող այդպիսի  անձանց թիվը պետք է կազմի առնվազն 3 տոկոս, իսկ  ոչ պետական կազմակերպություններում՝ 1 տոկոս։ «Այդ խտրական վերաբերմունքը հիմնականում ոչ պաշտոնական կերպով է արտահայտվում, ասյինքն՝ որևէ մեկը աշխատողին չի ասում, որ դու հաշմանդամություն ունես այդ պատճառով մենք չենք կարող քեզ աշխատանքի ընդունել, բայց իրենք նշում են, որ հենց դա է պատճառը» ,-ասում է «Ա1+»-ի զրուցակիցը։ Զարուհի Բաթոյանը ցուցանիշները վերլուծելով՝ մի  տպավորություն  է ստացել։

 Կարծես՝  այն պահից, երբ  որոշ   կազմակերպություններ բացահայտել են, որ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվն ավելին է, քան պահանջվում է, սկսել են կրճատել:  Օրինակ՝  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում 2016-ի հունվար-   նոյեմբեր ամիսներին այդ թիվը  78-ից նվազել է մինչև 1-ի, քվոտայի պահանջը, սակայն, 4-ն է:

Գրեթե կրկնակի նվազել է աշխատողների թիվը ՝ 78-ից դառնալով 46.  քվոտավորման ենթակա աշխատատեղերի թիվն այստեղ  39-ն է։ Բայց  վերջնական հայտարարություն կարվի, երբ բոլոր ցուցանիշները հրապարակվեն։