«Մաքսատներն ազատական են աշխատում, մնում է գործարարները խիզախություն ունենան» (տեսանյութ)
Մաքսատունը ներկրողների հանդեպ սկսել է աշխատել ազատական ռեժիմով: Ներկրումներն ազատ են, մնում են գործարարները խիզախություն ունենան: Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Հարցին, թե նախկինում սահմանափակումներ կայի՞ն ներկրումների առումով, նա պատասխանեց. «Չենք կարող ասել, որ չէին կարողանում ներկրել, ուղղակի վարչարարությունն ավելի խիստ էր: Եվ վարչարարական գործընթացներում սուբյեկտիվ գործոնը մաքսատներում ավելի բարձր էր: Այսօր ավելի ազատականացվել է»: Նա նշեց, որ առանց դրսից խոշոր ներդրումներ ներգրավելու հնարավոր չէ էական աճ ապահովել Հայաստանի տնտեսությունում: Արսեն Ղազարյանն անդրադարձել է նաեւ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելուն: Մանրամասները՝ տեսանյութում