Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերը գիշերով հատեցին, որ կրպա՞կ դնեն. ահազանգ

Քաղաքականություն
car-1

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում: Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել, թե ում սեփականությունն է այդ տարածքը, ով է ծառերից ազատել այն ու հավանաբար այնտեղ պատրաստվում է կրպակ դնել: Լիահույս եմ, որ ապօրինությունը կկանխվի:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ