A
A
Սերենա Ուիլյամասը «ոչնչացրեց» մրցակցին (տեսանյութ)
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կպայքարի Ավստրալիայի այս տարվա չեմպիոի կոչման համար: Աշխարհի երկրորդ ռակետը կիսաեզրափակիչ խաղում պարզապես «ոչնչացրեց» իր մրցակցին՝ խորվաթ թենիսիստուհի Միրյանա Լուչիչ-Բարոնիին՝ 6:2, 6:1: Հանդիպումը տեւեց ընդամենը 50 րոպե: Եզրափակիչում Սերենա Ուիլյամսը կխաղա իր ավագ քրոջ՝ Վենուսի հետ, որը մինչ այդ պայքարից հանել էր Կոկո Վանդեվեգեին: