Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Հայաստանին է մոտենում հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր լուրեր Հասարակություն
snow6

Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի: