Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց ապրանքն էստեղ ոչ մեկին պետք չի, կամ պետք է՝ սահմանափակ» (տեսանյութ)

Տնտեսություն
unnamed-13-2

Բելառուս գործարարներն այսօր Հայաստան են ժամանել իրենց արտադրանքը ներկայացնելու ու սպառման շուկա գտնելու համար: Երկու երկրների առեւտրաշրջանառությունը անցած տարի կազմել է 35 մլն դոլար: Հայաստանյան կողմը ավելի արդյունավետ է համարում ոչ թե ներկրումն ու արտահանումը, այլ համատեղ արդյունաբերության զարգացումը:  Բելառուսական կապիտալով Հայաստանում հնարավոր  է ստեղծել արտադրություն ու ապրանքն արտահանել երրորդ երկրներ: «Իրենք ուզում են, որ իրենց ապրանքը վաճառվի, բայց պետք է հասկանան, որ իրենց ապրանքը էստեղ ոչ մեկին պետք չի, կամ պետք է՝ սահմանափակ: Պրոբլեմի անկյունաքարը բացատրել ենք, Հայաստանը փոքր շուկա ունի, պետք է համատեղ անենք ամեն ինչ»,- ասում է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Հայ եւ բելառուս գործարարներն առաջիկա երկու օրերին կքննարկեն հետագա քայլերը՝ գտնելու համար փոխշահավետ լուծումներ։ Մանրամասները՝ տեսանյութում