Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի քայլը դեռ չեն մեկնաբանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovik1

«Քաղաքականության մեջ ոչ մի բան անակնկալ չենք համարում»,- անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քայլին ՀՀԿ-ից դուրս գալու մասին՝ հայտարարեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Առայժմ մեկնաբանություններ տալ ՀՀԿ-ում չեն շտապում, սպասում են դիմումին: Պարոն Թադեւոսյանի խոսքերով՝ գրասենյակը  դիմում դեռ չի ստացել: Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ  դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին՝ միաժամանակ նշելով, որ կմնա քաղաքականության մեջ: