Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շ. Քոչարյանը արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը. Panorama.am

Քաղաքականություն
f588646514c0a5_588646514c0e2

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Շավարշ Քոչարյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև. «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագան անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, որ «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»: