Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը կխնայի ուժերը հանուն հավաքականի

Սպորտ
sport-gabuzjan

Շախմատի Հայաստանի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը առաջիկա ամիսներին չի պատրաստվում մասնակցել խոշոր մրցաշարերի: «Հայաստանի առաջնությունից հետո որոշակի դադար կտամ՝ լիարժեք հանգստանալու համար: Փետրվարից սկսած նախատեսել եմ մասնակցել համեմատաբար ցածր կարգի միջազգային մրցաշարերի: Նպատակն այն է, որ շատ էներգիա չծախսեմ եւ լավ պատրաստվեմ տարվա գլխավոր մրցումներին՝ Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնություններին», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասել է նորընծա չեմպիոնը: Հովհաննես Գաբուզյանը հատկապես մեծ սպասելիքներ ունի թիմային առաջնությունից: «Բնականաբար մեծ պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցասպարեզներում: Կաշխատեմ լավ մարզվել եւ հաջող հանդես գալ ազգային թիմի կազմում», - եզրափակեց երիտասարդ գրոսմայստերը: