Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանից ստացված կաշառքի հարցը

Քաղաքականություն
farmanyan

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ստրասբուրգից տեղեկացնում է, որ ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։ «ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։ Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»,- նշում է Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքում: