Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկում է (տեսանյութ)

Քաղաքականություն
exxv

Հունվարի 23-ից 27-ը Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ ձմեռային լիագումար նստաշրջանի օրակարգում  կլինեն քննարկումներ՝ լրագրողների դեմ հարձակումների և Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության, առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության,  կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության թեմաներով: Առաջարկվել է հրատապ քննարկումներ  կազմակերպել Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործառույթների , Սիրիայում տիրող իրավիճակի և հարևան երկրների վրա դրա թողած ազդեցության հարցերով: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Ռումինիայի նախագահ Իոհաննիս Կլաուսը, Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը իրենց խոսքը կուղղեն Վեհաժողովին: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն կանի՝ ուղղված Վեհաժողովի անդամներին և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը ելույթ կունենա Կիպրոսի՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության համատեքստում: