Ժ. Սեֆիլյանի գործով կալանավորվածն առողջական խնդիրներ ունի
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ նախկինում 1 ամիս հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի առողջական վիճակը լավ չէ: «Նա բարձր ճնշում ունի, գլխապտույտներ, ոտքերը այտուցվել են և նույնիսկ կոշիկները դժվար է հագնում կամ կրում, երկու երիկամն էլ հիվանդ են: Սրտի աշխատանքից էր բողոքում: Մի խոսքով լուրջ հիվանդ է: Եթե ոչինչ չփոխվի , ապա կդիմենք քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: ճիշտ է, նրան պարբերաբար բժիշկներ են այցելում, սակայն վիճակը չի բարելավվել»,- «Ա1+»-ին ասաց Ներսես Պողոսյանին տեսակցած նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Արդեն 8 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ: Նա մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար: