Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ձեզ զանգում ու չեն խոսում, հետ մի զանգեք»

Կարևոր լուրեր Հասարակություն
79681972_181264085

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. «Վերջին մի քանի ժամվա մեջ իմ ընկերներից արդեն մի քանի հոգու զանգել են +355 կոդով համարներից (Ալբանիայի կոդն է։ Բայց մյուս անգամ կարող է լրիվ ուրիշ երկրից լինել)։ Զանգում են ու չեն խոսում, անջատում են։ Ամբողջ ուզածներն այն է, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար կորզեն։ Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից որ զանգ եք ստանում, հետ մի զանգեք։ Լիքը փող կարող եք կորցնել»։