Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» փակ նիստ է անցկացնում

A1+ Քաղաքականություն

Մոտ կես ժամ առաջ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում սկսվել է խորհրդի նիստը։ Այն դռնփակ է։ Սպասվում է, որ նիստից հետո կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշման մասին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միայնա՞կ, թե՞ դաշինքով։ Նիստի մասնակիցների ցանկը մեզ չհաջողվեց ճշտել, հայտնի է միայն, որ ներսում է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դատելով նրանից, որ գրասենյակի մոտ բազմաթիվ մեքենաներ են կայանված, հավանաբար նիստին մասնակցում են մեծաթիվ անդամներ։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցը։ Այլ մանրամասներ՝ ավելի ուշ