Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուայթայի ֆեդերացիան պետական աջակցություն է ակնկալում (տեսանյութ)

Սպորտ
brutyan

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը լուրջ աջակցություն է ակնկալում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: «2016 թվականի դեկտեմբերի 6-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի համագումարի ժամանակ մուայթայի միջազգային ֆեդերացիան ընդգրկեց օլիմպիական մարզաձեւերի մեջ: Մենք արդեն փաստաթղթային գործընթաց ենք սկսել՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում գրանցվելու համար, որպեսզի համատեղ զարգացնենք եւ գովազդենք մուայթայը հանրապետությունում», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց նա: Ներկայումս Հայաստանում գործում է մուայթայի 10 ակումբ: «Հայաստանում գրանցված արեւելյան մյուս մարտարվեստների ֆեդերացիաները հայտարարում են, որ իրենց ձեւերով պարապում են հազարավոր մարդիկ: Դա իրատեսական չէ: Օրինակ, Ֆրանսիայում մուայթայով զբաղվում է ընդամենը 1000 հոգի, հետեւաբար  ինչպես մենք կարող ենք ավելի շատ մարզիկներ ունենալ: Հայաստանում այժմ մուայթայ պարապում են 400 մարզիկ-մարզուհի: Հույս ունենք, որ օլիմպիական ձեւ դառնալուց հետո նրանց թիվը կավելանա», - նշեց Արտակ Բրուտյանը: