Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» դաշինքի ծրագրերը կներկայացվեն Լոս Անջելեսում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yeryak

Հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Լոս Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի կունենա հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ելույթ կունենան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: «Կներկայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքի ծրագրերը, սիրով կլսենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու առաջարկները: Հայաստանի ճակատագրով մտահոգ և մեր երկրի զարգացման նոր հորիզոններ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այս հանդիպմանը՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունների կողմից ձևավորած ԵԼՔ դաշինքի առաջիկա անելիքներին ծանոթանալու և հետագա գործողությունները քննարկելու համար: Մենք հավատում ենք հայության միասինական ուժին և սիրով կսպասենք առաջիկա հանդիպմանը: Անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, Հայաստանը բոլորիս պետությունն է: Եկեք ՄԻԱՍԻՆ ԳՏՆԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԼՔԸ»,- ֆեյսբուքում հայտնում է Էդմոն Մարուքյանը։