Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեյրան Օհանյանն ասել է՝ դուրս եմ գալիս, որովհետև համաձայն չեմ ձեզ հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azat

«Ամարաս» հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս կոչով՝ ՀՀ ԱԺ-ում ստեղծել սփյուռքահայ պատգամավորների պալատ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ հիմնադիր, արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանն ասաց, որ այս հարցով արդեն դիմել են Սերժ Սարգսյանին. «Նա ասաց՝ ձեր գործն է, լավ եք արել, որ նախաձեռնել եք: Լավ կլինի՝ կողջունեմ, լավ չի լինի՝ ձեր պրոբլեմն է: Այսպես կարող եմ ներկայացնել նախագահի պատասխանը»,-ասաց նա՝ հավելելով, որ սփյուռքահայությունը ողջունել է իրենց առաջարկը: Պարոն Ալեքսանյանի խոսքով՝ այսօր Սփյուռքն ավելի շատ խնդիրներ ունի, քան Հայաստանը. «Ինչքան այնտեղ խնդիր լինի, արտացոլվելու է այստեղ՝ Հայաստանում: ժամանակն է, որ սկսենք Սփյուռքի մասին մտածել: Հայապահպանության վտանգ կա Սփյուռքում»: Նախաձեռնության անդամ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց, թե առաջարկվելիք ծրագիրը նախատեսում է ԱԺ-ում ստեղծել 2-րդ պալատ. «Այն ԱԺ-ն, որը կա այսօր, զբաղվելու է մեր երկրի ներքին խնդիրներով, իսկ 2-րդ պալատը՝ համահայկական: Օրինակ, թե ուր են գնում «Հայաստան» հիմնադրամի գումարները, ինչպես են ծախսվում Սփյուռքի ռեսուրսները: Ընդհանրապես, կարգավորելու է Սփյուռքի հետ հարաբերությունները և այլն»: Խոսելով առաջիկա ընտրությունների և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու մասին, պարոն Արշակյանը նշեց, թե տարօրինակ բան չկա նրանում, որ Օհանյանը պաշտոնից դուրս գալուց հետո սկսել է խոսել երկրի թերություններից. «Քանի դեռ նա զինվորական է, նա ենթարկվում է համակարգին: Բայց, կարծում եմ՝ նրա դուրս գալը հենց դա է նշանակում, որ նա համաձայն չէր մարտի 1-ի հետ, հոկտեմբերի 27-ի հետ: Նա ազնվորեն ասել է՝ դուրս եմ գալիս, որովհետև համաձայն  չեմ ձեզ հետ»: