Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը.Aravot
Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ակտիվ պատրաստվում են կուսակցությունները: Այսօր՝ հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողովի ձեւաչափով կազմակերպել էր քվեարկություն՝ որոշելու կուսակցության համամասնական ցուցակը: Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 35 հոգանոց (որից 4-ը ընտրացուցակում չկային) ցուցակում առաջին 6 տեղերը ամենաբարձր միավորներով զբաղեցնում են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը եւ Լենա Նազարյանը: «Մենք մեր ցուցակը ձեւավորեցինք ամենադեմոկրատական ձեւով՝ 276 հոգուց բաղկացած պատվիրակների խմբով»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/15/845573/