Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտուն քաղաքացին սպառնացել է վնասել իրեն

Պաշտոնական
911

Հունվարի 13-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին ( մշտական բնակության վայր չունի)  գտնվում է հուսահատ վիճակում և սպառնում է վնասել իրեն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական բաժնի հրահանգիչը: Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: