Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մառախուղ է,տեսանելիությունը՝ 50 մ

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a

Աշտարակի և Աբովյանի ավտոճանապարհներին մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի և  Աբովյանի   տարածաշրջանների  ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն --------------------------------------------------------------------------

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 ԱԻՆ