A
A
Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարած հայը
Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, հաշվառման նպատակով Մեղրիի անձնագրային խումբ է դիմել 1965 թ. ծնված Հարություն Ա.-ն: Այնտեղ պարզվել է, որ նա հետախուզվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից: Ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ կողմից ստացված տեղեկատվության համաձայն Հարություն Ա.-ն հետախուզվում է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով` ավազակային հարձակում կատարելու համար: