Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարվել է ստուգել ջերմային ռեժիմը կրթօջախներում

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը  վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը: