Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բքի պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը

Հասարակություն
77229

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն