Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016-ին Հայաստանում 10 կին է սպանվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
brnutyun

Կանանց նկատմամբ բռնությունները չեն դադարի,  մինչեւ դրան չտրվի օրենսդրական լուծում: Ամփոփելով տարին՝ կանանց իրավունքների պաշտպանները ցավով են նշում՝ Կանանց իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության  կանխարգելման  մասին օրենքի նախագիծն այս տարի էլ մնաց թղթի վրա: Այս տարի Հայաստանում արձանագրվել է կնասպանության 10 դեպք: Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնները ստացել են 5000-ից ավելի զանգ:  Բազմաթիվ կանայք Հայաստանում դառնում են բռնության զոհ, քանի որ իրավապահ մարմինները բավարար լիազորություններ չունեն ընտանիքի տուժած անդամին օգնություն ցույց տալու համար: Բացի օրենքի ընդունումից, Հայաստանում խնդիր է նաեւ խտրական վերաբերմունքը  ընտանեկան բռնության դեպքերին:  Մենթալիտետի փոփոխության համար  իհարկե ժամանակ է պետք, բայց սկսել երբեք էլ ուշ չէ: Մանրամասները՝ տեսանյութում