Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի թենիսիստը 6 մլն եվրոյով լողափ է գնել

Սպորտ
sport-tenis

Աշխարհի նախկին առաջին ռակետ Թոմաս Մուստերը Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հրաշալի նվեր է արել ինքն իրեն: Ինչպես տեղեկացնում է իսպանական AS սպարտային օրաթերթը, ավստրիացի թենիսիստը 6 մլն եվրոյով ձեռք է բերել Նոր Զելանդիայում գտնվող Ռասելի կղզու ափամերձ շրջանը: Արդյունքում, 49-ամյա նախկին մարզիկի սեփականությունն են դարձել երկու առանձնատներ եւ երեք կիսակառույց շինություններ: Թոմաս Մուստերն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ձեռք բերած տարածքն ինքն օգտագործելու է միմիայն հանգստի համար եւ չի պատրաստվում այնտեղ հյուրանոցներ կառուցել: Հավելենք, որ Թոմաս Մուստերը թենիսի տարբեր մրցաշարերում վաստակել է մոտ 12 մլն եվրո: