A
A
Անգլիական ֆուտբոլի լեգենդը տեղափոխվել է հիվանդանոց
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պոլ Գասկոյնը անցած գիշեր տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, անգլիական ֆուտբոլի երբեմնի լեգենդը Լոնդոնի հյուրանոցներից մեկում տարաձայնություն է ունեցել այցելուների մեկի հետ: Նրանք ձեռնամարտի են բռնվել, որի արդյունքում Պոլ Գասկոյնը վայր է ընկել սանդուղքի վրա եւ գլխուղեղի վնասվածք ստացել: Միջադեպի վկաները ոստիկաններին հայտնել են, որ նախկին ֆուտբոլիստը հարբած է եղել եւ ռասիստական արտահայտություններ է արել հյուրանոցի մի շարք այցելուների հասցեին: Պոլ Գասկոյնի փաստաբան Թերի Բեյքերը հայտարարել է, որ ֆուտբոլիստն իսկապես գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն չի ձերբակալվել։