Արազ Օզբիլիսն ապաքինվել է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսն առաջին հանդիպումն է անցկացրել վերջին չորս ամիսների ընթացքում: Մեր ֆուտբոլիստը իր թիմի՝ «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բոլուսպորի» հետ խաղին: Նա փոխարինման է մտել հանդիպման 60-րդ րոպեին: Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսն անցած տարի պայմանագիր էր կնքել թուրքական ակումբի հետ, սակայն նրան վարձավճարով հանձնել էին իսպանական «Ռայո Վալյեկանոյին»: Անցած ամռանը մեր ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ ակումբ, սակայն Թուրքիայի առաջնության մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստը լուրջ վնասվածք էր ստացել եւ դուրս մնացել կազմից: Եվ ահա, Արազ Օզբիլիսը վերջապես վերականգնվել է վնասվածքից եւ պատրաստ է մասնակցելու իր թիմի խաղերին: Հաջորդ հանդիպումը «Բաշիկթաշը» կանցկացնի 2017 թվականի հունվարի 15-ին, առաջնության շրջանակում: