Դիեգո Սիմեոնեն հինգ միավորով առաջ է անցել Զինեդին Զիդանից
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան անվանել է տարվա լավագույն մարզիչներին: Ֆեդերացիայի անդամների հարցման արդյունքներով ազգային հավաքականների 2016 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը, իսկ երրորդ՝ Յոահիմ Լյովը, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Ակումբային մարզիչների պայքարում անսպասելի լավագույն է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Արգենտինացի մասնագետը 5 միավորով առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանից, որը իր թիմի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն: Այս տարվա թիվ երրորդ մարզիչ է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին: