Վարչապետն ընտանիքի անդամների հայացքներից է հասկանում, թե ինչ են գրել իր մասին ԶԼՄ-ները (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տոնական ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Մինչեւ հարցերին պատասխանելը՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավարեց լրագրողներին գալիք Ամանորի կապացությամբ.« Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը եւանհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից եւ´ քննադատություն, եւ´ խորհուրդ, եւ´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել»:
« Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նա կարդում է բոլոր հրապարակումները կառավարության գործունեության մասին, վարչապետը պատասխանեց՝ ոչ: Ճշտմանը, թե այդ դեպքում ինչպես է նա տեղեկանում, որ լրավամիջոցը ինչ է գրել, ինչ բովանդակությամբ ու քննադատությամբ: Կարեն Կարապետյանը պատսխանեց. «Երբ երեկոյան գնում եմ տուն, ընտանիքիս անդամների դեմքից հասկանում եմ թե ինչ է գրվել»:
2017-թվականի խոստումներին անդրադառնալով վարչապետն ասաց, որ կառավարության ներկայացրած ծրագիրը արդեն խոստում է, իսկ մեր քաղաքացիներին նա մաղթեց լավատես լինել:
