Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է

Պաշտոնական
hapk

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան: hapk1