Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանի հարցով դիմել է ՌԴ ՄԻ հանձնակատարին

Քաղաքականություն
c51d198e2c86703b3aecaf22da9a82bc

Դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը: ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ