Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

Սպորտ
a1anastasyan

Կյանքի 52 տարեկան հասակում մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Այդ մասին հայտնում է armchess.am կայքի ֆեյսբուքյան էջը:   Աշոտ Անաստասյանը ծնվել է 1964թ հուլիսի 10-ին, Երեւանում: Հայաստանի շախմատի ութակի չեմպիոն է (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005թթ), վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին։   Հայաստանի հավաքականի կազմում 1997, 2001 և 2005 թվականներին դարձել է աշխարհի թիմային առաջնության, իսկ 1992 եւ 2002թթ-ին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: 1999 թվականին իր թիմի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա)։ 1995 թվականին Աշոտ Անաստասյանը «Երեւան» թիմի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային գավաթակիր։