Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում ամբողջությամբ այրվել է մրգով բարձված վրացական բեռնատարը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի: ԱԻՆ