Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Խաչատրյան. «Ոչ թե տարին, այլ  դարն ենք փակում պարտքերով» (տեսանյութ)

Քաղաքականություն
lyova

Չնայած որոշակիորեն հարկային եկամուտների թերհավաքագրմանը՝ տարին փակում ենք նորմալ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքերով, վարկային համաձայնագրերով ստացվելիք գումարները նախատեսված են 2016-ի բյուջեում եւ ուղղվելու են բյուջեի ֆինանսական կայունացման ապահովմանը: ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքերով, ոչ թե տարին, այլ  դարն ենք փակում պարտքերով եւ դա շատ ծանր կանդրադառնա մեր ժողովրդի կենսամակարդակի վրա։ Ս. Ավետիսյանի խոսքերով, 1995 թվականից Հայաստանը վարկեր է վերցնում, եւ դա վատ բան չէ, սակայն վարկերը պետք է հավելյալ արժեք ստեղծեն եւ աշխատեն։ «Մեր վերցրած վարկերի մի փոքր մասն է միայն, որ հավելյալ արժեք է ստեղծել»: