Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանդ Հոլդինգ»-ը և «Մասիս Տոբակո»-ն՝ Արցախում

Պաշտոնական
grand

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարեւորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ