Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդն անհաջողության է մատնվում, սակայն նորից միգրացիայի ուղին է ընտրում» (տեսանյութ)

Հասարակություն
Eganyan

Նախորդ տարվա համեմատ նվազել է միգրացիոն գործընթացներում  բնակչության ներգրավվածության մակարդակը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Նա նշեց, որ միգրացիոն գործընթացներում տեղի է ունեցել նաև տնային տնտեսությունների ներագրավվածության նվազում, որը հաջորդել է նախորդ տարիներին արձանագրված զգալի աճին. «Այսօր արդեն միգրացիոն գործընթացներին մասնակցություն ունեն տնային տնտեսությունների միայն 31,6 տոկոսը, նախորդ տարիներին սակայն այն եղել է 34 տոկոս»: Եգանյանը սա պատճառաբանում է մի քանի գործոններով. «Ավելացել է վերադարձած միգրանտների թիվը և պակասել է արտերկրում գտնվողներինը, որը հիմնականում պայմանավորված է աշխատանքային գործընթացների փոփոխություններով, որն էլ իր հերթին հետևանք է ՌԴ-ում տիրող իրավիճակի փոփոխման»: Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի մեկնելու ձգտումն այն պայմաններում, երբ նրանցից շատերը տուն են վերադառնում ձեռնունայն, Եգանյանը պատասխանեց՝ պատճառն այլընտրանքի բացակայությունն է. «Մարդն անհաջողության է մատնվում, սակայն միգրացիայի ուղին է ընտրում, քանի որ այլընտրանք չունի: Մեկ անգամ դաղվելուց հետո մարդ պետք է դասեր քաղի, սակայն այնտեղ գումար աշխատելու շանսեր գոնե կան»: