Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչական գործողություններ Բեռլինում և Ցյուրիխում (տեսանյութ)

Քաղաքականություն
bern

Երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում ողբերգական դեպք է տեղի ունեցել. բեռնատար մեքենան մխրճվել է սուրբ ծննդյան տոնավաճառի բազմության մեջ։ Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կատարվածը կանխամտածված քայլ է եղել, ըստ որոշ վերլուծաբանների՝ ահաբեկչություն։

Բեռնատար մեքենայի մեջ հայտնաբերվել է լեհաստանի քաղաքացու դի։ Երեկ երեկոյան Ցյուրիխում անհայտ անձը կրակ է բացել քաղաքի կենտրոնում գտնվող մահմեդական աղոթատեղիում, հայտնում է BBC Russia-ն: Ահաբեկչության հետևանքով երեք տղամարդ վիրավորվել և հոսպիտալացվել է: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին, որին հաջողվել է փախչել: