A
A
Հայաստան կժամանի Իրանի նախագահը. սպասվում են հայտարարություններ
Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին: