Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի 888 հազարանոց ամփոփիչ ասուլիսը՝ սեփական միջոցներով (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-martirosyan1

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար  Վահան Մարտիրոսյանը 2016 թ-ի ամփոփիչ ասուլիսի կազմակերպման համար ընտրել էր հանրապետության ամենամեծ եւ ամենաթանկ սրահը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահը: Նախարարը նշեց, որ սրահի վարձակալության եւ հյուրասիրության կազմակերպման համար ծախսած 888 հազար դրամն իր անձնական միջոցներն են: «Նախընտրել եմ այս սրահը, որպեսզի ավելի ազատ լինենք, մեր նախարարությունը հնարավորություն չունի այս թվով մարդ ընդունելու: Սա իմ անձնական որոշումն է»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե որն է նախարար աշխատելու իմաստը, եթե նման հնարավորություններ ունի, Մարտիրոսյանն ասաց. «Ես հասել եմ հաջողությունների իմ բիզնես-կարիերայում եւ հնարավորություն եմ ստացել իմ հնարավորությունները եւ գիտելիքները ներդնել պետական կառավարման համակարգում, ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը»: Վ. Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Հանրապետական կուսակցությանն անդամակցելուց հետո արդյո՞ք իր կյանքում որեւէ փոխոխություն եղել է։  Նա նշեց, որ կուսակցության գաղափարախոսությանը ծանոթ է, իսկ կուսակցական դառնալուց հետո չի փոխվել։