Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
merkacaruyc-selim-1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների  եղանակ է : Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ   միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն