Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կբացվի Ձմեռային այգի՝ Լապլանդիայի նմանօրինակով

Կարևոր լուրեր Հասարակություն
5-4

Ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին, Երազ այգու տարածքում (Թբիլիսյան խճուղի 1/8) կկայանա Ձմեռային Այգու բացման պաշտոնական արարողությունը: Այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում և Անդրկովկասում: Այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի և, իհարկե, Սանտայի եղջերուների հետ՝ Ռուդոլֆի գլխավորությամբ: 1 Բոլոր ցանկացողները կարող են այցելել Սանտային հենց իր տանը, հյուրընկալվել Էլֆերի դպրոցում, համտեսել միսիս Կլաուսի թխվածքաբլիթները՝ հենց իր փռատանը, տեսնել՝ որտեղ են պատրաստվում այն բոլոր խաղալիքները, որոնք Սանտան նվիրում է երեխաներին Ամանորի գիշերը, և, վերջապես, զբոսնել սահնակով՝ եղջերուների հետ միասին: 2 Այգում գործելու է Երևանի ամենամեծ բացօթյա սահադաշտը՝ 1800 քմ., որը լիովին համապատասխանում է օլիմպիական չափանիշներին: Այգու կողմից կտրամադրվեն նաև չմուշկներ, իսկ փորձառու մարզիչները կօգնեն սկսնակներին վայելել սահելու ողջ հաճույքը: Այգու մուտքն ազատ է բոլորի համար: 3   4