Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորները պարգևատրվել են շախմատային հաջողությունների համար

Պաշտոնական
unnamed2-7

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հովհաննիսյանին: Նշենք, որ միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավելու համար ՀՀ ԱԺ հավաքականն արժանացել է պատվոգրի: Անհատական մրցաշարում երրորդ տեղը գրավելու համար բրոնզե մեդալի է արժանացել ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ երկրորդ տեղը գրավելու համար արծաթե մեդալի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ մաղթել նորանոր հաջողություններ: ԱԺ պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել ԱԺ նախագահին իրենց մշտապես աջակցելու համար: unnamed unnamed1