P. S. ռետրո. Մուշեղ Լալայան. Իշխող հանրապետականը Նժդեհին նման չէ` մեկ բացառությամբ (տեսանյութ)
Մուշեղ Լալայանը առաջին Հանրապետականներից է: Հենց նա է կանգնած Գարեգին Նժդեհից Հանրապետական կուսակցություն ստանալու ակունքներում: 2001-ին Հայաստանը նշում էր Գարեգին Նժդեհի ծննդյան 115- ամյակը: Այդ գործչի երկրպագու Մուշեղ Լալայանն ամենաուրախներից չէր՝ ցուցադրական հիացմունքն ավելի շատ է, քան հենց Գարեգին Նժդեհը: Պարոն Լալայանը հպարտությամբ շարունակում է՝ մենք մարդկային ուրույն տեսակ ենք, ունենք մեր անկրկնելի մարդաբանական եւ հոգեկան գծերը: Այս ամենը նա ասում է նաեւ գիտաժողովներին: Լալայանն ամսագիր էր խմբագրում, որտեղ Նժդեհի հետ միասին հատվածներ էր տպագրում Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքից: 2001-ի ամռանը Մուշեղ Լալայանը հայտարարում է, որ Հանրապետականի գաղափարները ժամանակին մերժվել են, իսկ հիմա հարություն են առնում: Այդ օրերին այս մարդն իր պատկերացրած Նժդեհին չէր նույնացնում իշխանության ղեկին գտնվող Հանրապետականի Նժդեհի հետ, փոքրիկ բացառություն էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պարոն Լալայանը համաձայն էր, որ նոմենկլատուրան որեւէ գաղափարախոսություն չի կարող կրել: Փոխարենը նժդեհականությունը ոգեւորել էր Սիլվա Կապուտիկյանին, որն էլ ոգեւորել էր Մուշեղ Լալայանին։ Այս մարդու համար անքննելի է, որ մենք եւ Թուրքիան միասին քայլելու ընդհանուր ճանապարհ չունենք, սակայն անքննելի չէ, որ այդ հարցում մեզ կօգնի ռուսական զենքը, թեպետ ընդհանուր է մեր եւ ռուսների էությունը։ Այսօր Մուշեղ Լալայանը Հանրապետական կուսակցության փոխնախագահն է: Նրա կուսակիցների մեծ մասը ներկայացնում է այն նոմենկլատուրան, որն, ըստ Լալայանի, որեւէ գաղափարախոսության կրող չէ: Փոխարենը նժդեհականությունը արդեն պաշտոնական գաղափարախոսություն է Հայաստանում: