Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա ժամերին թեթև մարդատարների համար Լարսը կբացվի

Կարևոր լուրեր Հասարակություն
lars3

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։ Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։ Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն