Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբայրն այսօր տեսակցել է Արթուր Սարգսյանին. Հետք

Կարևոր լուրեր Հասարակություն
hac-berox-nkar

5 ամիս կալանքի տակ գտնվող, «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արտակն այսօր տեսակցել է նրա հետ: «Հետքի» հետ զրույցում նա պատմեց, որ Արթուրին տեսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցությունների համար նախատեսված մասում: «Արթուրը կռացած էր քայլում, դե տեսել եք` կադրերի մեջ էլ է էդպես: Ինքը հիվանդ տղա ա: Մի քանի հիվանդություն ունի: Տեսա, որ առողջականը լավ չի: Արյուն ա հետ տալիս, ուտելն էլ է դժվարանում: Եթե էդպես մնա, լավ չի լինի, «հալվում» ա Արթուրը»,- ասաց Ա․ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին հաց հասցրած, 2-րդ խմբի հաշմանդամ Արթուր Սարգսյանը մեղադրվում է նրանց օժանդակելու մեջ։։ Նա ևս մեկ անգամ նշեց եղբորը քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ նրա համար անհասկանալի է՝ ինչու Արթուրին համառորեն չեն տեղափոխում հիվանդանոց: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մյուս եղբոր տեղեկացմամբ` նա գտնվում է ոչ թե մեկուսարանի բուժմասում, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորների համար նախատեսված խցերից մեկում մի քանի խցակիցների հետ: Արթուրի եղբայրը մեզ ասաց, որ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների տված դեղերի ցուցակը իր մոտ է, պիտի գնի ու տանի բանտ: «Մեր համար խնդիրը Արյմր կայքուութուրի բուժումն է: Չենք ասում ազատեք իրեն, մեզ պետք է, որ մեր ախբերը ողջ մնա, հետո կհասկանան, որ սխալ են պահել բաց կթողնեն, բայց կարող ա դրան չձգի»,-ասաց Ա․՝ սկզբնաղբՍարգսյանը:րամասները Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում