Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P. S. ռետրո. Գագիկ Պողոսյան. Արջի ծառայությունը ես մի քիչ ուրիշ ձեւ եմ հասկանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FYxp9-vI9L0

2000-ականներին ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի ղեկավարած ծառայությունը ստուգումներ իրականացնել չի կարող, օրինակ, Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունում, ինչ էլ որ մամուլը գրի նրա մասին։ Մյուս կողմից այս մարդն ուրախ էր, որ իր ծառայությունը չի կարող ստուգումներ իրականացնել այդ մարմիններում: Փոխարենը Ծառայությունը բացահայտել է, օրինակ, թե ինչպես ֆինանսների նախարարությունը չի վճարել մարդկանց աշխատավարձերը, մինչդեռ հայտարարել է, որ վճարել է: Սակայն Գագիկ Պողոսյանը չի ասի, թե ինչ-որ մեկը պատասխան է տվել այս ստախոսության համար։ Գագիկ Պողոսյանի ղեկավարած ծառայությունը բազմաթիվ դիմում գանգատներ էր ստանում դպրոցների տնօրենների ֆինանսական մեքենայությունների մասին, դրանցով չի զբաղվել, մեծ ցանկություն ունի, մարզերի դպրոցներից էլ են բողոքում։ Ինքը բարի մարդ է, ամեն ինչ անում է, որ իր բացահայտած խախտումները քրեական հետեւանքների չհանգեցնեն, թեպետ մի քանի դեպք եղել է: Պատժելն, ըստ նրա, հեշտ է, բայց էականը հասկանալն է՝ ո՞վ է մեղավոր, որ մարդը հանցագործ է դառնում։ 2000 թվականին պետական պաշտոնյան չէր թաքցնում, թե ինչպիսի բիզնեսներ ունի, ինչով է զբաղվում ինքը։ Նրան մեղադրում են, որ ունի օբյեկտներ, որոնց շինարարության համար ինքը պարտք է շինարարներին: Պարոն Պողոսյանը հերքում է: Նրան մեղադրում են ընտրություններին արջի ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանին ՝ այո, մասնակցել է ընտրություններին եւ պաշտպանել նրա թեկնածությունը. «Արջի ծառայությունը ես մի քիչ ուրիշ ձեւ եմ հասկանում, ոչ թե եղ ու բրինձ բաժանելը»: Ոչ ոք , մի խոսքով, չի կարող այս մարդուն որեւէ հանցանքի մեջ մեղադրել, հատկապես, որ չկա հանցանք, որ չբացահայտվի. «Բոլոր գործերն էլ բացահայտվում են: Նույնիսկ սպանությունները»: Այս հարցազրույցից մոտ մեկ տարի հետո Գագիկ Պողոսյանը սպանվեց իր բնակարանի դռանն ամրակցված նռնակի պայթյունից: Առ այսօր նրա սպանությունը բացահայտված չէ: