A
A
Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում տեղի չունեցավ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝ հայտարարված ասուլիսը։ Պատգամավորը բրիֆինգների սենյակ մտավ մենակ։ Լրագրողները կանգնեցին դռան մոտ, ու որեւէ մեկը չմտավ ասուլիսի սրահ։ Այնտեղ նրան սպասում էր միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողն ու օպերատորը։ Այս ասուլիսին նա պետք է պարզաբաներ իր և լրագրող Վահե Մակարյանի բախման հանգամանքները։
Ասուլիսը բոյկոտող լրագրողների մեջ էր նաև Վահե Մակարյանը։
Հիշեցնենք, մի շարք ՀԿ-ներ դեպքից հետո պահանջում էին պատգամավորից՝ ներողություն խնդրել լրագրողից։ Սակայն պատգամավորը դեպքի համար ներողություն խնդրեց միայն ԱԺ-ից։