A
A
Արամ Մանուկյանի առաջարկը՝ 27 տարին լրացածների վերադարձի մասին (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց 27 տարին լրացացած երիտասարդների հարցը վերանայել. «Նոր տարուց առաջ հարյուրավոր մարդկանց հնարավորություն տանք՝ գալ ՀՀ ու ընտանիքի հետ անցկացնել տոները: Առաջարկում եմ Պաշտպանության նախարարին՝ սա հարմար, պատեհ առիթ է՝ օգնել այս մարդկանց, ավելացնել նրանց ժամկետը, որ գան ՀՀ»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ օրակարգում նման հարց չկա, սակայն նախարարը իր խոսքի մեջ առիթ կունենա անդրադառնալու այդ հարցին: