Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Իրաքի եզդիների ցեղասպանությունը

Քաղաքականություն
6ad929f062e0420786ad200d5b76d09f

Ֆրանսիայի խորհրդարանը կիրակի ընդունել է բանաձև՝ԴԱԻՇ  ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության գործով: «Մենք շարունակում ենք բանակցել ֆրանսիացի գործընկերնրի հետ և հուսով ենք,որ Ֆրանսիական Սենատի կողմից ընդունված բանաձևը կօգնի եզդիների հանդեպ կատարված հանցագործությունները ճանաչել դրանք, որպես ցեղասպանություն».- ասել է Ֆրանսիայի եզդիների միության նախագահ Վիտալի Նաբիևը՝ ավելացնելով, որ այս բանաձևը իրենց երկու տարվ աշխատանքի արդյունքն է: Սենատի բոլոր 309 անդամները քվեարկել են ցեղասպանության ճանաչման օգտին: Այս բանաձևի օգնությամբ, ֆրանսիայի սենատորները կհամոզեն կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ուղարկել այն Միջազգային քրեական դատարան: ՍԻՆՋԱՐ լրատվական կենտրոն