A
A
«ՀՀ-ն ժամ առաջ պետք է միանա ԼՂՀ-ին» (տեսանյութ)
«Մենք ունենք նպատակ, որպեսզի այսուհետ յուրաքանչյուրի արարքին տրվի համապատասխան գնահատական և չգործեն ներկայիս երկակի ստանդարտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Նա նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ԼՂ հարցին տրվի վերջնական լուծում: Բանախոսներից ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ողջունելի համարեց այն, ԼՂՀ-ն դառնա բանակցությունների կողմ՝ հիշեցնելով. «ԱՄՆ դեսպանը նշեց, որ անկախ Արցախը պետք է որոշի իր բախտը, Հայաստանը այդտեղ միշտ տանուլ է տալիս»: Այս գաղափարն այնքան էլ դուր չեկավ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանին, նա նշեց, որ ՀՀ-ն ժամ առաջ պետք է միանա ԼՂՀ-ին, և բանակցություններն անցկացնի հենց հայկական կողմը: